ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու ընթացակարգ չի քննարկվել. Երևանից համապատասխան հարցում չի ստացվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։
Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին լրագրողի հարցին՝ Լավրովը նշել է. «Գուշակելը դիվանագիտական ավանդույթ չէ։ Այո, այսօր ՀՀ նախարարը ներկա չի եղել նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չի եղել, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել տեղի ունեցածի հետևանքները»: