«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանն այսօր համակիրների հետ մեկնել էր Կիրանց՝ Ոսկեպարի սահմանին փշալարե ցանկապատները տեսնելու, սակայն այդպես էլ դրանք չի գտել ու վերադարձել է Երևան:
Կիրանցում Գալստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև իր գլխավորած շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի՝ շարժումը մարելու մասին հայտարարությանը, նշել՝ ինքը խոսել է Պետրոսյանի հետ, պարզել՝ ձևակերպումն այլ է եղել:
Հիշեցնենք, այսօր պետք է տեղի ունենար Սուրեն Պետրոսյանի ասուլիսը, սակայն այն չեղարկվել է։
Գալստանյանն անդրադարձել է նաև Կիրանցում սահմանազատման արդյունքում գյուղացիներից մեկի կրպակի դիմաց պետության փոխհատուցմանը: