ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել Վարդենիսում տեղացած կարկուտից և ամպրոպից։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ: Վարդենիս 20.06.2024»․ տեսանյութերից մեկին կից գրել է նա։
Սուրենյանը հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ՝ «Վարդենիսի երկինքը այս պահին պայթում է», որտեղ ամպրոպն է ֆիքսված։