Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ղեկավար, դեսպան Կուլա Սոֆիանուի հետ՝ Կիպրոսի խորհրդարանում հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կիպրոսի եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև Կիպրոսում կիպրահայ համայնքի դերի մասին։