Ֆինլանդիան քաղաքական հարաբերություններ չի կառուցի Ռուսաստանի հետ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է: Այդ մասին ասվում է Ֆինլանդիայի կառավարության կայքում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ զեկույցում։
«Ֆինլանդիան զերծ կմնա Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուց»,- ասվում է փաստաթղթում։
Չնայած այն հանգամանքին, որ Հելսինկին հրաժարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելուց, «Մոսկվայի գործողություններից կախված»՝ կարող է վերանայել այս հարցը և երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։ Նմանատիպ գնահատականը կլինի Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ ասել է Ֆինլանդիայի կառավարությունը։