Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հինգշաբթի հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ երկրի պաշտպանության բարձրագույն խորհուրդը կաջակցի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին:
Այդպիսով, Ռյուտեն կդառնա դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի միակ հավակնորդը՝ ստանալով ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ղեկավարների աջակցությունը:
Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը նաև որոշել է Ուկրաինային փոխանցել Patriot գործող երկու համակարգերից մեկը, պայմանով, որ այն կփոխարինվի ՀՕՊ համանման համակարգով, գրում Է Reuters-ը: