Ամերիկյան F-16 կործանիչները, որոնք կմատակարարվեն Ուկրաինային, նախատեսվում է ուղարկել Խարկովի մարզում մարտերի համար: Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով ուկրաինական աղբյուրները։
«F-16 կործանիչները կպաշտպանեն Ուկրաինայի երկրորդ քաղաքը՝ Խարկովը, կարգավորվող օդային ռումբերից»,- գրում է պարբերականը։
Ավելի վաղ Նիդերլանդների ռազմաօդային ուժերի հրամանատար Առնուդ Ստոլմանը հայտնել էր, որ F-16 Fighting Falcon-ը Կիև կմատակարարվի այս ամռանը։ Բացի դրանից՝ նրա խոսքով, մարտական ինքնաթիռների օդաչուների ուսուցման ռեժիմը հեշտ չի եղել։ Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ դրա կարիքն են ունեցել ոչ միայն օդաչուները, այլև ինքնաթիռների սպասարկման տեխնիկական մասնագետները: