Սաուդյան Արաբիայում հունիսի 14-19-ը տեղի է ունեցել Հաջը՝ մուսուլմանների ամենամյա ուխտագնացությունը Մեքքա, որտեղ գտնվում է իսլամի գլխավոր սրբավայրը։ Որոշ օրերին ստվերում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 51,8 աստիճան ըստ Ցելսիուսի՝ խլելով մարդկային կյանքեր:
Հրմշտոցի ու սաստիկ շոգի պատճառով ավելի քան հազար ուխտավոր է մահացել ուխտագնացության ժամանակ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը։
Ըստ լրատվականի, զոհերի կեսից ավելին չգրանցված ուխտավորներ են։