Առաջին ընթերցումն անցած մի նախագծով որոշ տնտեսվարողներ պետք է տեսախցիկներով ապահովեն իրենց հարակից տարածքի 24-ժամյա ռեժիմով հսկողությունը, որը հասանելի կլինի Ներքին գործերի նախարարությանը: Փորձագետները ռիսկային են համարում նման ցանցի ստեղծումը, խնդիրներ նշում վերահսկողության, անձնական տվյալների արտահոսքի առումով: Նախարարությունից վստահեցրել են, որ ստեղծվում է գերժամանակակից անվտանգության համակարգ, որը կբացառի նշված խնդիրները:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։