Հայաստանը գիտակցում է, որ հավակնոտ բարեփոխումների ծրագիրը հնարավոր է դարձել գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ. Վիլնյուսում իր գործընկերոջ հետ հանդիպմանը արձանագրել է Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը Լիտվայի ներդրումը։ Միրզոյանը տեղեկացրել է, որ Երևանը կառուցողական առաջարկներ է ուղարկել ադրբեջանական կողմին, սակայն Բաքվից մինչև օրս պատասխան չի ստացել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: