Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են ստեղծել տրանսպորտային միջանցք, որը կմիացնի երեք երկրի հյուսիսային հատվածները և կծառայի պետությունների միջև զինվորների ու ռազմական տեխնիկայի արագ տեղափոխմանը՝ հայտնում է EFE գործակալությունը։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտյորենի խոսքով՝ դա կհեշտացնի նորվեգական նավահանգիստներից զինվորականների տեղափոխումը Շվեդիա և Ֆինլանդիա։
Վարչապետը նշել է, որ հյուսիսում հուսալի պաշտպանությունն առանցքային է տարածաշրջանի անվտանգության համար, և կարևորել է սկանդինավյան երկրների միջև սերտ համագործակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում: