Հունիսի 20-ին՝ ժամը 12։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին այրվում է բեռնատար:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ռ․ Ջ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 14:25-ին: Այրվել են բեռնատարի խցիկը և բեռնախցիկի բրեզենտե ծածկը՝ մասամբ: