Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ նախագահը Վիետնամ է այցելել երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով։
Պետական այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի Վիետնամի ամբողջ բարձրագույն ղեկավարության հետ, կողմերը կստորագրեն շուրջ 20 փաստաթուղթ: