Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ:
«Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։
Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
-
աղբ մի՛ նետեք բնության մեջ.
-
մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը.
-
առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով.
-
պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- ասված է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճը, հեղինակ՝ Տիգրան Արամյան