Հայաստանում այսօր տեղի են ունենում շատ խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: Դրանք մտածողության փոփոխություններ են և անխուսափելիորեն տեղի են ունենալու նաև սփյուռքում, հայտարարել է վարչապետը՝ հյուրընկալելով Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետն ընդգծել է, որ ծրագրի միջոցով օրգանական կապ է ստեղծվում Հայաստանի և Սփյուռքի միջև։
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։