Մայիսի 31-ին արտգործնախարարության շենքի մոտ տեղի ունեցած խուլիգանության 3 մասնակցի գործն ուղարկվել է դատարան: Խուլիգանության համար մեղադրվող 3 անձ էլ մեղադրանքը չի ընդունում, նրանցից մեկը այն քաղաքական է որակում: Քննիչը հակառակն է պնդում՝ ցուցարարները շշեր, քարեր, ապակու կտորներ, անգամ ծխարձակող առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։