«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրապարակը չի լքելու, հայտարարել է Բագրատ Գալստանյանը այսօրվա ասուլիսում: Նա հրաժարվել է ասել, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվում իր գլխավորած շարժումը, վստահեցրել՝ արտաքին աջակցություն չունեն: Սին են նաև նախկինների հետ կապելու փորձերը, ընդգծել է Գալստանյանը: Նա անդրադարձել է նաև առաջին օրերից իր կողքին գտնվող Սուրեն Պետրոսյանի՝ երկիրը լքելու պատճառներին, նկատել՝ հարցեր ունի նրան:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։