Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին նախագծին, հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։
Կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հավելել է, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը։ Համաձայնագիրը պետք է ներկայացվի խորհրդարանի հաստատման, այնուհետև՝ Սահմանադրության պահապանների խորհուրդ, որը գնահատում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: