Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախարարների հանդիպմանը կհաջորդեն համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում»,- նշված է գրառման մեջ։