ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հեծանվային երրորդ զբոսանքից՝ կից նշելով․
«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։
Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն:
Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է»։