Ռուսաստանի նախագահը 2000 թվականից ի վեր առաջին անգամ կմեկնի Հյուսիսային Կորեա: Կրեմլի տվյալով՝ Վլադիմիր Պուտինը Փհենյանում կլինի հունիսի 18-ից 19-ը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերով: Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ օրակարգում են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, անվտանգության հետ կապված հարցեր:
«Մոսկվան բարձր է գնահատում, որ մեր կորեացի ընկերները գիտակցում են ուկրաինական ճգնաժամի իրական պատճառները: Երախտապարտ ենք հատուկ ռազմական գործողությանը հետևողական և անսասան աջակցության համար», - մանրամասնել է Յուրի Ուշակովը։
Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայից հետո Պուտինը կմեկնի Վիետնամ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։