Հայաստանի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային տարբերակով: Համակարգի թվայնացման նախագիծը շրջանառության մեջ է: Վերջին տարիների տվյալներով՝ գրեթե եռապատկվել են քաղաքացիության դիմումները, ինչն անհնար է սպասարկել անգամ աշխատակազմի ավելացման դեպքում և թվայնացումն այս առումով կթեթևացնի համակարգը:
Թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, հետաքրքրվել է Լիանա Խաչատուրյանը: