Ռուսաստանի Ռյազան քաղաքի «Ռյազանմոնտաժզագոտովկա» ձեռնարկությունում տղամարդը կրակ է բացել՝ հայտնել են մարզի դատախազությունից։
«Տղամարդը որսորդական ողորկափող զենքից առնվազն երեք կրակոց է արձակել «Ռյազանմոնտաժզագոտովկա» ձեռնարկության տարածքում։ Մեկ կին մահացել է, մեկ տղամարդ վիրավորվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կասկածյալը ձերբակալվել է։ Ընթանում է նախաքննություն։