Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների առքուվաճառքի պայմանագրին, Փարիզին մեղադրել «Հարավային Կովկասում սադրիչ գործունեության համար»:
Նշվում է, թե, իբր, նախագահ Էմանուել Մակրոնը «տարածաշրջանի ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն է վարում, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»: