Ուրախ էի այցելել Կիև՝ մասնակցելու Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Իմ գործընկեր Եվգենի Պերեբիյնիսի հետ քննարկել եմ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ»,- նշել է փոխարտգործնախարարը։