Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել: Կարգադրության համաձայն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ին թույլատրվում է պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում կատարել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում: Նշվում է, որ պայմանագիրը կկնքվի բարձր մակարդակով։
Ռուսաստանի նախագահն այսօր 2000 թվականից ի վեր առաջին անգամ մեկնում է Հյուսիսային Կորեա: Վլադիմիր Պուտինի օգնականը հայտնել է, որ օրակարգում են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, անվտանգության հետ կապված հարցեր: Հյուսիսային Կորեայից հետո Պուտինը կմեկնի Վիետնամ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: