Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման շուրջ քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ներկայացուցիչներ նախարարությունից և Ջրային կոմիտեից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հանրապետությունում ջրամբարների լցվածության մակարդակը։
Սևանա լճից ոռոգման նպատակով 2024 թվականի ջրի բացթողումները վերջին 13 տարիներին ժամկետի առումով ամենից ուշն են, ինչը ջրամբարների ջրալցվածության կարևոր ցուցանիշ է։ Նախարարության ներկայացուցիչները հարց են հնչեցրել՝ ջրամբարների լցվածությունը արդյոք բավարար պայման չէ՞ր լճից ջրի բացթողումներ չանելու համար։
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է առավել համակցված և միասնական համագործակցությանն առնչվող հարցեր։