Իջևան համայնքում սուբվենցիոն ծրագրերով նորոգվում ու բարեկարգվում են տանիքներ ու բակեր, ասֆալտապատվում ու սալիկապատվում են ճանապարհներ, արդիականացվում են ջրագծեր ու կոյագծեր: Քաղաքում դեռևս կան փողոցներ, որոնք չունեն կոյատար, այժմ ընթացքի մեջ է 3073 մետրի կառուցումը, որի բյուջեն 45,5 մլն դրամ է:
Մանրամասները՝ Գայանե Թամամյանի ռեպորտաժում: