Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում վարչապետը ներկա է եղել պուրակի և խաղահրապարակի բացման արարողությանը: Այստեղ վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել նաև հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Վարչապետն Իշխանասար բնակավայրում այցելել է «ԱՆԴ» ընկերության ինտենսիվ այգի, օղու և քացախի արտադրության գործարան: Սիսիանում Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Անտառային կոմիտեի տնկարանում, որտեղ ներկայացվել են տնկիներն ու անտառների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Հաջորդիվ՝ Շաքիի ջրվեժի հարակից տարածքում վարչապետը հանդիպել է Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ: Վարչապետը ծանոթացել է ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ աշակերտների ձեռքբերումներին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ և պատասխանել կրթության, երիտասարդների խնդիրներին վերաբերող հարցերի:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: