Պեկինը ՆԱՏՕ-ին կոչ է արել ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը չբարդել Չինաստանի վրա: Այդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը խորհուրդ է տվել Դաշինքին վերլուծել սեփական գործողությունները, այլ ոչ թե «զբաղվել կամայական զրպարտությամբ»:
«Մենք ՆԱՏՕ-ին հորդորում ենք տարաձայնություններ չսերմանել, փոխարենը գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Չինաստանը պետք է պատասխան տա պատերազմում Մոսկվային աջակցելու համար: Ենս Ստոլտենբերգը համոզմունք էր հայտնել, որ այդպիսով Պեկինը սրում է հակամարտությունը: Նա նշել էր, որ Չինաստանը չի կարող գործակցել Մոսկվայի հետ ու միաժամանակ պահել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ: Ստոլտենբերգի խոսքով՝ եթե Պեկինը շարունակի նույն ոգով, հարկավոր կլինի ուժեղացնել Չինաստանի դեմ պատժամիջոցները: