ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն էր կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։