«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում կարկտահատիկների լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ պտտահողմ է դիտվել Լոռու մարզի Արմանիս գյուղում:
Հիշեցնենք, որ Ստեփանավանի շրջակայքում ևս պտտահողմ էր. Գագիկ Սուրենյանը լուսանկար էր հրապարակել:
Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-20-ը, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: