Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Արմֆլիքս» հայկական ստրիմինգային օնլայն կինոթատրոնի հայաստանյան նորաբաց գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Օղլախչյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ և ծանոթացել կազմակերպության կողմից իրականացվող նախաձեռնություններին և նախագծերին: