Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի ջրային տարածքներից և Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 խեցգետնորսիչ և 7 ձկնորսական ցանց:
Հայտնաբերված խեցգետնորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: