Սյունիքում խիտ ճանապարհային ցանց է ստեղծվում, այսօր հայտարարել է վարչապետը, որը Սյունիքի մարզի մի շարք համայնքներում հետևել է կարևոր նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքերին: Նոր ճանապարհներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կտան զբոսաշրջային հոսքեր սպասարկել, իսկ Հյուսիս-Հարավը կծառայի բեռնափոխադրումների համար: Այս համատեքստում վարչապետն առանձնացրել է Խաղաղության խաչմերուկ նախագիծը, ընդգծել, աշխարհի շատ երկրներ աշխատում են բեռնափոխադրումների հոսքերը իրենց տարածքով անցկացնել, որովհետև դա, տնտեսական զարգացումից բացի, նաև անվտանգության գործոն է: Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում, շփվել գյուղի բնակիչների հետ անվտանգային մտահոգությունների շուրջ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։