Ուկրաինայի հարցով հաջորդ գագաթնաժողովի նպատակը կլինի ռազմական գործողությունների ավարտը, սակայն դրա համար բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն հակամարտության երկու կողմերը: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան, փոխանցում է Страна պարբերականը։
Կուլեբան հավելել է, որ Կիևը «շատ լավ հասկանում է», որ վաղ թե ուշ ստիպված կլինի երկխոսություն սկսել Մոսկվայի հետ: Ուկրաինացի նախարարը հավելել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Արևմուտքի և գլոբալ Հարավի դիրքորոշումները տարբեր են: Նրա խոսքով՝ Շվեյցարիայում կայացած խորհրդաժողովում գլոբալ Հարավի երկրները խոսել են «բարդ փոխզիջումների մասին, որոնց պետք է գնալ»:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հանդիպման արդյունքների հիման վրա հայտարարել է Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովի անցկացման մասին։