Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգում երկուշաբթի բեռնատար գնացքը բախվել է կանգնած մարդատար գնացքին, հարվածից գնացքի երեք վագոն ռելսերից դուրս է ընկել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, կա 5 տասնյակից ավելի վիրավոր, հայտնում է ոստիկանությունը:
Երկաթուղային ճանապարհների իշխանությունները վթարի պատճառ են համարում բեռնատար գնացքի մեքենավարի սխալը, որն անտեսել է ազդանշանը:
Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել դժբախտ պատահարի զոհերի կապակցությամբ: