Հյուսիսատլանտյան դաշինքում քննարկում են բլոկի երկրների միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու հարցը՝ Ռուսաստանից և Չինաստանից աճող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել է The Telegraph-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության անկյունաքարը պետք է լինի թափանցիկությունը, որը «կօգնի ուղիղ ուղերձ փոխանցել հակառակորդներին: «Մեր նպատակը, իհարկե, առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ այն գոյություն ունի, դա ունեն Ռուսաստանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, մենք կմնանք միջուկային դաշինք»,- շեշտել է Ստոլտենբերգը:
Հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Ռուսաստանի միջուկային հայեցակարգի փոփոխությունները՝ այն անվանելով «կենդանի գործիք»: