Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ հանդիպմանը նշել է, որ նրա այցելությունը կարևոր է ապակենտրոնացված գործակցության դերի բարձրացման համատեքստում: Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ գործակցության խթանման հարցեր: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը: Կարևորվել է երկու երկրի տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով գործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: