Ժամանակացույցով նախատեսված է, որ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին կունենանք նոր ավտոբուսները, սակայն աշխատում ենք մատակարարների հետ, որպեսզի դրանք ավելի շուտ լինեն Երևանում։ Այդ մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:
Քաղաքապետը նաև հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով:
Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այն արդեն իսկ ներկայացված է: