Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ու հարակից համայնքներում այսօր շփվել է բնակիչների, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ: Գետի հունի մաքրում, մանկապարտեզներ ու դպրոցներ, վերակառուցված ճանապարհներ: Ճակատենում, ի պատասխան բնակիչների մտահոգությունների, որ անասունները գնում են արոտավայր ու հետ չեն գալիս, Փաշինյանը լուսանկարով ցույց է տվել, թե այդ խնդիրն ինչպես է լուծվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանի երկայնքով տեղադրված փշալարե ցանկապատն անհնար է դարձնում մյուս կողմ անցնելը։ Ներքին Հանդում վարչապետն ասել է, որ այդտեղ ևս սպասվում է սահմանազատում, բայց ժամանակացույց չի նշել։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։