Դիաբետի համաշխարհային հիմնադրամը մոտ 7 տարի է՝ Հայաստանում առողջապահական լայնամասշտաբ գործունեություն է իրականացնում, օգնում դիաբետով պայմանավորված տեսողական խնդիր ունեցողներին: Այս ընթացքում բազմաթիվ մասնագետներ են վերապատրաստվել, մի շարք բուժհաստատություններ համալրվել են նորագույն սարքավորումներով, նաև մոտ 3000 մարդ վիրահատվել և վերագտել է աչքի լույսը: Ծրագիրը շարունակվելու է, որից օգտվելու են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։