«Այն, ինչ բոլորս պարտություն ենք համարում, այսօր այդ պարտությունը հաղթանակի վերածելու ճանապարհին ենք,- հայտարարել է վարչապետը՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, բայց 21-րդ դարում ուղղակի բարեկեցությունը, ուղղակի ազատությունը, ուղղակի արդարությունն ու անվտանգությունն այլևս բավարար չեն։ Անհրաժեշտ է, որ մարդն ապրի Հայաստանում և ունենա երջանիկ ապրելու հնարավորություն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։