ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
«Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը: