Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթևեկությունը միակողմանի բացվել է։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Հիշեցնենք, որ տվյալ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքները։