«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին ներկայացվել է, որ իրականացվել են առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը: 2023 թ.-ին Հիմնադրամն իրականացրել է ընդհանուր 4,7 մլրդ դրամի 60 խոշոր և փոքր ծրագրեր: ԼՂ մեր հայրենակիցներին հիմնադրամի աջակցությունը կազմել է մոտ 680 միլիոն դրամ:
Մանրամասները՝ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում։