«Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շրջանակում անցկացվեց բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին 150 մարզիկներ՝ 8 երկրից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցաշարին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նման մրցաշարերը լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին կմեծանա նաև միջոցառումների աշխարհագրությունը՝ բերելով համայնքի մարզական կյանքին մեծ աշխուժություն և մրցակցության նոր մակարդակ: