«Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Միջոցառումը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 14-18-ին Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 23-ը:
Մանրամասների և դիմելու համար՝ https://hightech.gov.am/.../norutyunner/iac-2024-application