ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր խորհրդանում արված հայտարարություններին: Մարիա Զախարովան նշել է՝ «ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություններին. կան պետության ռազմավարական շահեր, կան խնդիրներ, որոնք տարածաշրջանը ցավոք դեռ չի լուծել: Պետք է մտածել անվտանգության, ռազմավարական համագործակցության, քաղաքացիական ենթակառուցվածքների մասին»:
Նա նշել է, թե իբր Երևանի նման դիրքորոշումը ոգեշնչված է արևմուտքից, կոչ արել առկա խնդիրները կարգավորել քաղաքական ճանապարհով: Զախարովայի խոսքով՝ ոչ ոք Հայաստանին չի ստիպում մնալ ՀԱՊԿ-ում: Նա նաև պատասխանել է հարցին՝ ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա․ «Հայաստանի, հայ ժողովրդի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները մեզ համար միշտ առաջնահերթ են եղել։ Դրանք կառուցվել են հավասարության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը, ըմբռնելով տարածաշրջանում իրավիճակի բարդությունը»։
Զախարովան կարծիք է հայտնել, թե շատերն են ցանկանում վնասել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, սակայն Մոսկվան ամեն ինչ անում է, որ նրանց ջանքերն ապարդյուն լինեն:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։