Վերջին երեք ամսում մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրամադրվել 30 ներդրումային ծրագրի, որոնցով նախատեսվում է իրականացնել 130 մլրդ դրամի ներդրում և ստեղծել մոտ հազար աշխատատեղ: Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Գևորգ Պապոյանը նշել է, որ հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը արտադրական կազմակերպությունները, պետության աջակցությամբ, 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ են գնել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։